Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Անձնական խնամք

Սառը ցնցուղի 7 առավելությունները

Սառը ցնցուղի 7 առավելությունները

Լինում են դեպքեր, երբ ցնցուղ ընդունելիս ընտանիքի անդամներից որեւե մեկն անզգուշաբար սառը ջուր է բացում խոհանոցում եւ, ջերմություն վայելելու փոխարեն, հատկապես ձմռան ցուրտ ամիսներին, անհարմարությունից եւ բարկությունից ինքներդ ձեզ չեք գտնում, բայց բանից պարզվում է` սառը ցնցուղը կարող է օգտակար լինել առողջության համար: Սառը ջրով ավարտվող լոգանքը, որը «Ջեյմս Բոնդի ցնցուղ» անունն է ստացել, զարմանալիորեն առողջարար հատկություններ ունի մարմնի եւ մաշկի համար, տեղեկացնում է Medical Daily-ն:

  1. Զգոնության պաշար
    Առավոտյան մարմինը սառը ջրով ողողելու հեռանկարը շատերին սարսափելի կթվա: Այնուամենայնիվ, օրգանիզմն` ի պատասխան շոկի, ավելացնում է ներառվող թթվածնի քանակը եւ առավել խորը շնչառություն ապահովում: Հետեւապես` արագանում է սրտի աշխատանքը, ինչի արդյունքում մարմնի բոլոր հատվածները մեծ քանակության արյուն են ստանում: Սա էներգիայի մեծ պաշար է` ողջ օրվա համար: Հոլիվուդի կինոաստղ Քեթրին Հեփբըրնը ողջ կյանքի ընթացքում միայն սառցե լոգանք կամ ցնցուղ էր ընդունում եւ բոլորին խորհուրդ էր տալիս իր օրինակին հետեւել:

  2. Մազերի եւ մաշկի թարմություն
    Մաշկի եւ մազերի թարմ տեսքն պահպանելու լավագույն բնական եղանակը եւս սառը ցնցուղն է համարվում: Ի տարբերություն տաք ջրի, որը մաշկը չորացնելու հատկություն ունի, այն հրաշալի միջոց է` կուտիկուլները եւ մաշկի անցքերն ամրացնելու եւ խցանումներից պաշտպանելու համար: Սառը ջուրը նաեւ «կնիք» է դնում մաշկի անցքերին` կեղտի ներթափանցումից խուսափելու համար: Ինչ վերաբերում է մազերի խնամքին, ապա սառը ցնցուղի օգնությամբ դրանց ֆոլիկուլներն ուղղվում են եւ գանգամաշկին կպչելու ավելի մեծ կարողություն ձեռք բերում:

  3. Բարձր դիմադրողականություն եւ արյան ճիշտ շրջանառություն
    Սառը ջուրը կարեւոր խթան է` արյան շրջանառության արագացման համար, ինչի արդյունքում մաշկի եւ սրտի հետ կապված որոշ խնդիրներից կարող եք խուսափել: Մասնավորապես, զարկերակների առավել արդյունավետ կերպով արյուն մղելու կարողությունը էական նշանակություն ունի սրտի նորմալ աշխատանքի համար: Այն կարող է իջեցնել արյան ճնշումը, մաքրել զարկերակներում առկա խցանումները եւ իմունային համակարգի բարեկարգ աշխատանքի հանգեցնել:

  4. Ավելորդ քաշի կորուստ
    Սառը ցնցուղը զարմանալիորեն կարող է ավելորդ քաշի կորստի հանգեցնել: Մարդու մարմինը երկու տիպի ճարպային հյուսվածքներից է բաղկացած, որոնք սպիտակ ճարպ եւ շագանակագույն ճարպ անունն են ստացել: Սպիտակն առաջանում է, երբ սնունդ ընունելիս գերազանցում ենք օրգանիզմին անհրաժեշտ կալորիաների քանակը եւ այնուհետ չենք «վառում» դրանք: Այդպիսի ճարպերը կոնքերի, գոտկատեղի, պարանոցի եւ ազդրերի մոտ հավաքվելու հատկություն ունեն: Իսկ ահա շագանակագույն ճարպերը դրական հատկություններ ունեն. դրանց շնորհիվ մեր օրգանիզմը անհրաժեշտ ջերմություն է ապահովում: Այնպես որ, սառը ցնցուղ ընդունելով, շագանակագույն ճարպերին ակտիվության ազդակ ենք հաղորդում. 2009թ. իրականացված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ բացարձակ ցրտի պայմաններում դրանց ակտիվության մակարդակը կարող է մինչեւ 15 անգամ արագանալ: Դա նշանակում է, որ սառը ցնցուղի միջոցով տարեկան կարելի է 3-4 կգ քաշ կորցնել:

  5. Մկանային ցավերի մեղմում եւ արագ վերականգնում
    Բոլորս տեսել ենք, թե ինչպես են մարզիկները պարապմունքներից հետո սառցե լոգանք ընդունում` մկանային ցավերը մեղմելու նպատակով: Մարզասրահից հետո սառը ցնցուղ ընդունելը նույնքան արդյունավետ կարող է լինել: 2009թ. իրականացված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ մարզումներից հետո 24 րոպե տեւողությամբ սառը լոգանք ընդունելով (ջրի ջերմաստիճանը` 10-15 աստիճան) կարելի է մկանների արագ կազդուրում ապահովել:

  6. Սթրեսի կանխարգելում
    Անմիջապես` առանց ջերմաստիճանին հարմարվելու, սառը ջրի մեջ մտնելով կարող եք սթրեսի եւ որոշ հիվանդությունների դեմ դիմադրողականություն ձեռք բերել: 1994թ. իրականացված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ հիշյալ գործողության արդյունքում միզաթթվի մակարդակի կտրուկ անկում է գրանցվում, եւ, հակառակը, ավելանում է գլուտատիոնի մակարդակը: Սա մի հակաօքսիդանտ է, որի շնորհիվ մյուս բոլոր հակաօքսիդանտներն աշխատանքի օպտիմալ մակարդակ են ապահովում:

  7. Դեպրեսիայի մեղմում
    Սառը ցնցուղը դեպրեսիայի ախտանշանները մեղմելու հրաշալի միջոց է: Սառը ջուրը ցանկալի ազդեցություն է թողնում մաշկի համապատասխան ռեցեպտորների վրա, որոնք պերիֆերիկ նյարդային վերջույթներից մեծ քանակությամբ էլեկտրական իմպուլսներ են ուղարկում ուղեղին, ինչի արդյունքում հակադեպրեսիվ էֆեկտ է առաջանում: 2008թ. իրականացված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ հիդրոթերապիան, առանց որեւէ կողմնակի ազդեցության եւ կախվածության, անալգետիկ էֆեկտ է ապահովում

 

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. chudovanna.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Մարմնի հոտ. urolog.am
Մարմնի հոտ. urolog.am

Մարմնի հոտն առաջանում է մաշկի վրա մանրէների և քրտինքի խառնվելու արդյունքում: Այն կարող է փոխվել հորմոնների, սննդի, վարակների, դեղորայքի, ինչպես նաև մի շարք հիվանդությունների պատճառով...

Բերանի տհաճ հոտ. armeniamedicalcenter.am
Բերանի տհաճ հոտ. armeniamedicalcenter.am

Բերանի տհաճ հոտը օրգանիզմի ինչ-որ խնդրի մասին վկայող տագնապի ազդանշան է: Այն կարող է լինել ստամոքսի հիվանդությունների, քիթ-կոկորդ խնդիրների դեպքում...

Ինչպե՞ս ազատվել ոտքերի տհաճ հոտից
Ինչպե՞ս ազատվել ոտքերի տհաճ հոտից

Քրտնարտադրության և մանրէների աճի հետևանքով ոտքերից կարող է տհաճ հոտ գալ: Fithacker.ru-ն ներկայացրել է միջոցներ, որոնք կօգնեն ազատվել այս տհաճ խնդրից...

Մարմնի խնամք
Ինչպես ազատվել կոշտուկներից
Ինչպես ազատվել կոշտուկներից

Արևելյան բժշկության համաձայն` նույն տեղում միշտ առաջացող կոշտացումներն ահազանգում են համապատասխան օրգանում խանգարումների մասին...

Մարմնի խնամք
Ատամները սպիտակեցնելու 10 միջոց. ankakh.com
Ատամները սպիտակեցնելու 10 միջոց. ankakh.com

Կոսմետիկ ատամնաբուժության լոնդոնյան կենտրոնից բժիշկ Մերվին Դրույանի կարծիքով՝ կարևոր է, որ ատամների սպիտակեցումը բնական լինի, այսինքն՝ իր գույնով այն համապատասխանի աչքերի սպիտակին: Բրիտանացի բժիշկները համոզված են...

Ստոմատոլոգիա
Ինչպես պետք է մաքրել պորտը
Ինչպես պետք է մաքրել պորտը

Պորտը մաքրելն այնքան էլ հեշտ չէ, հատկապես այն պատճառով, որ մենք հաճախ մոռանում ենք մարմնի այդ հատվածի մասին: Լավն այն է, որ լողանալուց բացի, հատուկ խնամքի կարիք այն չի զգում: Վերջին տարիներին բացահայտվեց նաև, որ պորտում...

​Խորհուրդներ լավ լսողություն ունենալու համար. ankakh.com
​Խորհուրդներ լավ լսողություն ունենալու համար. ankakh.com

Մի քանի խորհուրդներ կօգնեն սուր լսողություն ունենալ անգամ տարիքն առնելուց հետո: Դրանցից առաջինը թերևս տարակուսանք առաջացնի. մի օգտվեք ականջ մաքրելու փայտիկներից: Առողջ մարդը...

Միջոց, որը կօգնի ազատվել ատամների դեղնությունից, բերանի տհաճ հոտից. 168.am
Միջոց, որը կօգնի ազատվել ատամների դեղնությունից, բերանի տհաճ հոտից. 168.am

Բերանի խոռոչի առողջության մասին հոգ տանելն ու հիգիենայի պահպանումը չափազանց կարևոր են։ Budetezdorovy.ru-ն ներկայացրել է այլընտրանքային միջոց, որը հնարավորություն կտա ազատվել վնասակար...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Թևատակերի անցանկալի մազերից ազատվելու պարզ միջոց. 168.am
Թևատակերի անցանկալի մազերից ազատվելու պարզ միջոց. 168.am

Fithacker.ru-ն ներկայացրել է մի քանի պարզ միջոց, որոնք կօգնեն ազատվել անցանկալի մազերից...

Մարմնի խնամք
Ինչպես կարճ ժամկետում ազատվել թևատակերի սև շերտից. 168.ամ
Ինչպես կարճ ժամկետում ազատվել թևատակերի սև շերտից. 168.ամ

Թևատակերի հատվածում մաշկը բավականին նուրբ է և զգայուն։ Այս հատվածում մաշկը կարող է մգանալ և տգեղ տեսք ստանալ։ Fithacker.ru-ն գրում է, որ թևատակերի մաշկը կարելի է սպիտակեցնել բնական միջոցների օգնությամբ...

Մարմնի խնամք
Բնական դեզոդորանտներ. ազատվեք թևատակերի տհաճ հոտից. 168.am
Բնական դեզոդորանտներ. ազատվեք թևատակերի տհաճ հոտից. 168.am

Steptohealth.ru-ն գրում է, որ թևատակերի տհաճ հոտի դեմ պայքարում օգնության կարող են հասնել նաև բնական միջոցները, որոնք կողմնակի ազդեցություն չեն ունենում...

Օգտակար խորհուրդներ Մարմնի խնամք
Վաղենակը և վիտամին A-ն՝ ոտքերը փափկեցնելու միջո 168.am
Վաղենակը և վիտամին A-ն՝ ոտքերը փափկեցնելու միջո 168.am

 Քանի որ տարբեր գործոնների ազդեցության հետևանքով ոտքերը կոշտանում են, անհրաժեշտություն է առաջանում հոգ տանել դրանց մասին։ Secrets-of-woman.ru կայքը գրում է, որ նման...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Բաղադրատոմս` ազատվելու ականջների խցանումից.168.am
Բաղադրատոմս` ազատվելու ականջների խցանումից.168.am

Fithacker.ru կայքը գրում է, որ ականջները պետք է շատ զգույշ մաքրել։ Ականջները մաքրելու համար նախատեսված փայտիկներն ամենևին էլ անվտանգ միջոց չեն։ Դրանք կարող են ականջի խցանման պատճառ դառնալ։ Այս դեպքում դուք երկու...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Ինչպե՞ս ազատվել ներաճած մազերից. 168.am
Ինչպե՞ս ազատվել ներաճած մազերից. 168.am

Ներաճած մազերի խնդրին կարող է առերեսվել յուրաքանչյուրը: Այս երևույթն ի հայտ է գալիս սխալ մազահեռացման արդյունքում: Ներաճած մազերից խուսափելու համար նախ՝ պետք է մաքրել մաշկն օճառով և ջրով...

Մարմնի խնամք
Բերանի տհաճ հոտը վերացնելու տարբերակ. 168.am
Բերանի տհաճ հոտը վերացնելու տարբերակ. 168.am

Բերանի տհաճ հոտը կարող է կապված լինել բերանի խոռոչի և ատամների տարբեր հիվանդությունների, ինչպես նաև օրգանիզմի որոշակի պաթոլոգիաների հետ։ Fithacker.ru կայքը գրում է, որ բերանի տհաճ հոտից կարող եք ազատվել ստուգված միջոցով...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն Օգտակար խորհուրդներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ